Խնդիրնարի լուծում

Ապրիլի 25-28

Բաժանարար և բազմապատիկ

Խնդիր 1: 90 և 100 թվերը բաժանեցին որևէ բնական թվի վրա: Առաջին դեպքում ստացվեց 18 մնացորդ, իսկ երկրորդ դեպքում՝ 4: Գտնել, թե ո՞ր թվի վրա էին բաժանել:
90 — 18մն = 72
100 — 4մն = 96
72,96 = 24

Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք 1,2,…,9 թվերը շարել շրջանապես, որ չգտնվեն իրար կողք գրված երկու թվեր, որոնց գումարը բաժանվի 3-ի, 5-ի կամ 7-ի:
Հնարաոր չէ

Խնդիր 3: Թիվը 2-ի, 4-ի, 5-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 15-ի։ Գտնել այս հատկությամբ օժտված ամենափոքր բնական թիվը։
39

Խնդիր 4։ Նոր տարվա նվերներ պատրաստելու համար ունենք 64 հատ կոնֆետ և 72 հատ թխվածքաբլիթ։Ամենաշատը քանի՞ երեխայի համար կարելի է  միանման նվերներ պատրաստել,որ յուրաքանչյուրին հասնի հնարավորինս շատ կոնֆետ և թխվածքաբլիթ։
8

Դասարանական և տնաին աշխ․

Ապրիլի 17-21

Խնդիր 1: Չորս վերնաշապիկը մեկ տաբատից 10%-ով էժան են: Քանի՞ տոկոսով է հինգ հատ վերնաշապիկը թանկ մեկ տաբատից:
4:10%=2.5%
——————
12.5%

Խնդիր 2: 2 տուփ կոնֆետը 3 հոգու բավարարում է 12 օր: Քանի՞ օրում կուտեն կվերջացնեն 6 տուփ կոնֆետը 4 հոգին միասին:
6 տուփ, 3 մարդ, 36 օր
3:36=12
6 տուփ 1 մարդ 12 օր
1 տուփ 1 մարդ 2 օր
6 տուփ 4 մարդ 48 օր

Խնդիր 3: Միլենան և Ռուզանը ապրում են նույն շենքում և հաճախում են նույն դպրոցը։ Միլենան դպրոցից տուն հեռավորությունը քայլում է 20 րոպեում, իսկ Ռուզանը՝ 30 րոպեում։ Մի օր նրանք միաժամանակ դուրս եկան, մեկը դպրոցից, մյուսը՝ տանից։ Դուրս գալուց քանի՞ րոպե հետո նրանք կհանդիպեն։
1.5ր ռ.=1ր ս.
———————
15ր.ռ.=10ր ս.

Խնդիր 4: Ձկան գլխի երկարությունը 10 սմ է։ Պոչի երկարությունը հավասար է գլխի երկարության և իրանի երկարության կեսի գումարին։ Մյուս կողմից՝ իրանի երկարությունը հավասար է պոչի և գլխի երկարությունների գումարին։ Գտնել ձկան երկարությունը։
Գլուխ=10սմ
Պոչ=10:2=5+2.5=7.5
Մյուս կողմ=7.5սմ+10սմ=17.5սմ
Լիովին=35սմ

Դասարանական աշխ․

Ապրիլի 3-7

Խնդիր 1: Քանի՞ եղանակով է հնարավոր 8 մարդկանց կանգնեցնեկ զույգերով:
31

Խնդիր 2: Դպրոցի 45 աշակերտներ ստացան մեդալներ հետևյալ երեք մրցույթներում՝ պար, նկարչություն և երաժշտություն։ Ընդ որում՝ պարի մրցույթում մեդալ ստացան 36 աշակերտ, նկարչության մրցույթում՝ 12 աշակերտ, իսկ երաժշտության մրցույթում՝ 18 աշակերտ: Հայտնի է, որ ճիշտ 4 աշակերտ ստացան մեդալ բոլոր երեք մրցույթներում։ Քանի՞ աշակերտ ստացան մեդալ ճիշտ երկու մրցույթում։
36 – 4 = 32
12 – 4 = 8
18 – 4 = 14
————————
32 + 8 + 14 = 54
54 – 45 = 9 հոգի տսացան երկուական մեդալ

Խնդիր 3.Քանի՞ հատ քառանիշ թիվ կա, որոնց երկորդ և երրորդ թվանշանները զույգ են:
2250

Խնդիր 4.Գտնել բոլոր քառանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը զույգ թիվ է:
8375

Խնդիր 5.Փայտե խորանարդի կողմերը ներկած են: Այն բաժանում են 125 հավասար խորանարդների:Այդ փոքրիկ խորանարդներից քանի՞ հատի ոչ մի նիստը ներկած չի լինի:
27

Մաթեմ բ․ / (03-07)

Խնդիր 1: Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:
48 աշակերտ

Խնդիր 2:Երեք դարակներում միասին կա 800 գիրք: Հայտնի է, որ երկրորդ դարակում կա երկու անգամ ավելի շատ գիրք, քան առաջինում, իսկ երրորդում 150-ով ավելի, քան երկրորդում: Պարզել, թե քանի՞ գիրք կա դարակներից յուրաքանչյուրում:

Խնդիր 3:Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:

Խնդիր 4:Ծովային կրիան կոկորդիլոսից 3 անգամ քիչ ապրեց, իսկ կետից 2 անգամ շատ ապրեց: Պարզել, թե որքա՞ն ապրեց ծովային կրիան, եթե կոկորդիլոսը կետից 250 տարի շատ ապրեց:

Խնդիր 5: 180 լուցկու հատիկը բաժանել երեք խմբի այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով մեծ լինի երրորդից:

Խնդիր 6: Հասմիկն Աշոտից 3 անգամ ավելի շատ մատիտ ունի։ Գտնել, թե քանի՞ մատիտ ունեն նրանք միասին, եթե Աշոտի մատիտները քիչ են Հասմիկի մատիտներից 8-ով։
16 մատիտ

Խնդիր 7: Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:
150տ

Խնդիր 8: Արմենն ու Վազգենը ունեն խնձորներ, ընդ որում Արմենի խնձորների քանակը Վազգենի խնձորների քանակի եռապատիկից 5 հատով պակաս է: Պարզել, թե քանի՞ խնձոր ունեն երկուսով միասին, եթե Արմենը Վազգենից 13 հատով ավել խնձոր ունի:
22

Խնդիր 9: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։
30մ 33դմ

Մաթեմ բ / սեպտ․ (26-30)

  1. Հայրը որդուց մեծ է 25  տարով: 10 տարի հետո նա որդուց մեծ կլինի 2 անգամ: Քանի՞  տարեկան է հայրը:
    45
  2. Հայրը որդուց մեծ է 3 անգամ: Գտեք որդու տարիքը, եթե  հայտնի է, որ նրա ծնվելու պահին հայրը 26 տարեկան էր: 
    13տ
  3. Հայրը որդուց մեծ է 7 անգամ:  5 տարի հետո նա որդուց մեծ կլինի 4 անգամ: Քանի՞  տարեկան է հայրը:
    50տ
  4. Երբ մայրը 37 տարեկան էր աղջիկը 14 տարեկան էր: Քանի՞ տարեկսն կլինի մայրը, երբ աղջիկը դառնա 26 տարեկցան:
    49տ
  5. Հայրը 25 տարեկան է, իսկ որդին 3: Քանի՞ տարուց հետո հայրը որդուց 3 անգամ մեծ կլինի:
    8 տարուց
  6. Մայրը 45 տարեկան է, դուստրը՝ 18, իսկ որդին՝ 12: Քանի՞ տարի հետո մոր տարիքը հավասար կլինի դստեր և որդու տարիքների գումարին:
    15 տարի
  7. Մայրը 32 տարեկան է, դուստրը՝ 5, իսկ որդին՝ 2: Քանի՞ տարի հետո մոր տարիքը հավասար կլինի դստեր և որդու տարիքների գումարի կրկնապատիկին:
    6տ հետո
  8. Վարդանը ծնվել է  1958 թվականին: Ո՞ր թվականին նրա տարիքը հավասար կլինի ծննդյան տարեթվի թվանշանների գումարին:
    1892թ
  9. Գարիկը ծնվել է  1947 թվականին: Ո՞ր թվականին նրա տարիքը հավասար կլինի ծննդյան տարեթվի թվանշանների գումարի կրկնապատիկին:
    1989
  10.  Հայրը 39 տարեկան է, իսկ 3 որդիները համապատասխանաբար՝ 13, 10 և 6 տարեկան: Քանի՞ տարի անց հոր տարիքը հավասար կլինի որդիների տարիքների գումարին:
    5տ հետո

Մաթեմ բ․ / սեպտ․ (19-23)

  1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը: Գտեք մտապահված թիվը:

  2. Երեք բնական թվերի գումարը 247 է: Նրանցից մկը ամենամեծ երկնիշ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր եռանիշ թիվը: Գտեք երրորդ թիվը:
    Մեծ երկնիշ 99
    Փոքր եռանիշ -101
    99+ (-101) =-2
    247-(-2)=249
  3. Երկու թվերի գումարը 428 է: Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտեք այդ թիվը:
    148, 280
  4. Եթե թվի կրկնապատիկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը:
  5. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը:
  6. Երկու թվերի գումարը 46 է, իսկ տարբերությունը՝  12: Գտեք այդ թվերը:
    15, 29
  7. Երկու թվերի գումարը 84 է: Գտեք այդ թվերը, եթե նրանք հարաբերում են ինչպես 3:4:
    48, 36
  8. Երկու թվերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց տարբերությոունը հավասար է 38:
    19

Դասարանական / մաթեմ բ․ / սեպտ․ (12-16)

1. Առաջին հարյուր բնական թվերի մեջ. 

  • Քանի՞ կենտ թիվ կա?
    50
  • 3-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա?
    35

2. 1-ից մինչև 60 ամբողջ թվերի մեջ քանի պարզ թիվ կա?
17

3. Ընդամենը քանի՞ երկնիշ թիվ կա, քանի՞ եռանիշ?
99-երկնիշ, 999-եռանիշ

4. Քանի ամբողջ թիվ կա.

  • սկսած 10-ից մինչև 100-ը?
    90
  • սկսած k բնական թվից մինչև m բնական թիվը (k<m)?

5. Քանի ամբողջ թիվ կա սկսած -10-ից մինչև 10-ը?
20

6. Սկսած -n-ից մինչև n քանի՞ բնական թիվ կա(n-ը բնական թիվ է)?